Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը դարձյալ խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին։
«Նա (Բեյլը) դեռ առնվազն երկու մրցաշրջան կանցկացնի «Ռեալում»։ Այնպես որ անհանգստանալու կարիք չկա։ Բեյլը շատ լավ է զգում իրեն այստեղ։ Ամեն ինչ շատ լավ է։
Կարծում եմ միստեր Զիդանն ու Գարեթը շատ լավ հարաբերություններ ունեն հիմա»,-ասել է Բարնետը Cuatro-ի հետ զրույցում։
Ավելի վաղ Բեյլի գործակալը բացառել էր ուելսցու վերադարձը Լոնդոնի «Տոտենհեմ»։