«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է իր թիմակից Սոն Հին Մինի մասին։
«Իմ կինն այդ մասին չի խոսում, բայց ես բնավ չեմ զարմանա, եթե հոգու խորքում նա խանդի իրեն, քանի որ ես ավելի շատ ժամանակ եմ անցկացնում Սոնի, քան նրա հետ:
Բայց, ճիշտ է, մենք հիանալի հարաբերությունների մեջ ենք։ Դուք ինքներդ եք դա տեսնում խաղերի ժամանակ»,- Քեյնին է մեջբերում Get French Football News-ը։
Ընթացիկ մրցաշրջանում ԱՊԼ-ում Քեյնը դարձել է 12 գոլի հեղինակ: Սոն Հին Մինը 17 անգամ է գրավել մրցակիցների դարպասը: Առաջնության 32 տուրից հետո «Տոտենհեմը» չորրորդ տեղում է։