«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Նորվիչի» հետ հանդիպումից հետո (3:2), որում նա հեթ-տրիկի հեղինակ էր դարձել, գրառում է կատարել․
«30 հեթ-տրիկ մինչև 30 տարեկան և 30 հեթ-տրիկ հետո․․․
Ժամանակն է խախտել հավասարակշռությունը»,- գրել է Ռոնալդուն Թվիթերում:
Անգլիայի Պրեմիեր լիգայի հաջորդ խաղում, ապրիլի 19-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Լիվերպուլի» հետ։ Հանդիպումը նախատեսված է սկսել Երևանի ժամանակով 23:00-ին։