Գերմանիայի առաջնության 30-րդ տուրի խաղում «Բավարիան» արտագնա խաղում հաղթեց «Արմինիային»։
Մյունխենցիների կազմում գոլերի հեղինակներ դարձան հարձակվողներ Սերժ Գնաբրին և Ջամալ Մուսիալան։ Տանտերերի պաշտպան Յակոբ Լաուրսենը ինքնագոլի հեղինակ է դարձել։
«Բավարիան» վաստակել է 72 միավոր և շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ 9 միավորի տարբերությամբ մեծացնելով իր առավելությունը Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ։
«Արմինիան» 26 միավորով նախավերջին հորիզոնականում է։