«Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, գրում է Daily Mail-ը։
21-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն Արգենտինայի առաջնությունում անցկացրել է 9 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։