«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպման մասին.
«Նրանք այս մրցաշարի արքաներն են: Մեզ համար սա Չեմպիոնների լիգայի երրորդ կիսաեզրափակիչն է։
Բայց եթե խաղանք այնպես, ինչպես երկրորդ խաղակեսում խաղացինք «Աթլետիկոյի» դեմ, ապա հնարավորություն չենք ունենա լավ արդյունքի:
Մենք պետք է փորձենք խաղալ այնպես, ինչպես խաղացինք Մանչեսթերում առաջին խաղում, ինչպես նաև այն այսօր առաջին խաղակեսում:
«Լիվերպուլի» հետ խաղից հետո եկանք Իսպանիա ու չհասցրինք պատրաստվել։ «Աթլետիկոն» շատ լավ տեսք ուներ. Շատ դժվար էր։ Մենք դիմացանք»,- իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Մրցաշարի քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» երկու խաղի արդյունքով հաղթեց Մադրիդի «Աթլետիկոյին»` 1:0 հաշվով:
«Սիթի»-«Ռեալ» առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին։