«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին դե Բրույնեն ամռանը կարող է տեղափոխվել «Ռեալ»: Այս մասին հայտնում է Todofichajes-ը:
«Ռեալը» տարբերակներ է փնտրում հարձակման գիծն ուժեղացնելու համար. նրանցից մեկը «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստն է:
Դե Բրույնեի մոտ ընկերները՝ Էդեն Ազարն ու Տիբո Կուրտուան, ցանկանում են համոզել նրան տեղափոխել «Արքայական ակումբ», սակայն տրանսֆերը կարող է կայանալ այն դեպքում, եթե «Ռեալը» չկարողանա ձեռք բերել «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին:
Աղբյուրի փոխանցմամբ, «Մանչեսթեր Սիթին» Դե Բրույնեի համար կարղ է մոտ 100 մլն եվրո պահանջել՝ որպես փոխհատուցում:
Դե Բրույնեն ընթացիկ մրցաշրջանում ԱՊԼ-ի 24 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: