Երեկ իսպանական մամուլում լուրեր էին պտտվում, որ փարիզյան ակումբի ներկայիս սեփականատերերը կվաճառեն ակումբը Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունից հետո, որը կանցկացվի 2022 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։
Իսպանական El Chiringuito-ն հայտնել է, որ ՊՍԺ-ի քաթարցի սեփականատերերը որոշել են վաճառել ակումբը Աշխարհի առաջնությունից հետո։ Բուն ակումբում այս լուրը կեղծ են անվանում։
«ՊՍԺ-ն կտրականապես հերքում է այս կեղծ լուրերը։ Պատահական չէ, որ դրա աղբյուրը իսպանական էժանագին լրատվամիջոցներն են»,- մեջբերում է փարիզցիների ներկայացուցիչ RMC Sport-ը։
Ֆրանսիական մամուլում ենթադրվում է, որ նման լուրերի ի հայտ գալը պայմանավորված է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի նկատմամբ Մադրիդի «Ռեալի» մեծ հետաքրքրության ֆոնին, ում պայմանագիրը կավարտվի ամռանը։