Լիգա 1-ի 31-րդ տուրում ՊՍԺ-ն մրցակցի հարկի տակ 6-1 հաշվով հաղթեց «Կլերմոնին»։
Փարիզյան ակումբի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձան Կիլիան Մբապեն և Նեյմարը։ Երկու ֆուտբոլիստները կատարեցին նաև մեկական գոլային փոխանցում։
Լիոնել Մեսսին իր հերթին դարձավ երեք արդյունավետ փոխանցման հեղինակ։ Տանտերերի միակ գոլը խփեց Ջոդել Դոսուն։ Փարիզյան ակումբը վաստակեց 71 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Կլերմոնը» 28 միավորով 17-րդ տեղում է։