ՊՍԺ-ն հերթական առաջարկն է արել հարձակվող Կիլիան Մբապեին, հայտնել է լրագրող Գիլյեմ Բալագեն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիական ակումբը պատրաստ է հարձակվողին երկու տարվա համար վճարել 150 միլիոն եվրո (տարեկան 75 մլն եվրո)։
Մադրիդի «Ռեալը» Մբապեին առաջարկում է տարեկան 30 միլիոն, ուստի խաղացողը պահանջում է արքայական ակումբից բարելավել առաջարկը։ «Ռեալը» Մբապեի գլխավոր ընտրությունն է, բայց ֆինանսական գործոնները կարող են փոխել ամեն ինչ:
Այս մրցաշրջանում 23-ամյա Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 28 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ։
Ավելի վաղ Մբապեն չէր բացառել, որ կարող է նաև երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։ Մանրամասներն՝ այստեղ։
























































