«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատասխանել է այն հարցին, թե իր թիմը դեռ շանսեր ունի՞ դուրս գալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։
Լոնդոնյան ակումբը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում իրենց դաշտում պարտվել էին Մադրիդի «Ռեալին» (1:3):
«Արդյո՞ք ինտրիգը պահպանվում է դիմակայությունում: Ոչ»,- Տուխելի խոսքերը մեջբերել է լրագրող Սայմոն Ջոնսոնը։
Հավելենք, որ պատասխան հանդիպումը կկայանա Մադրիդում ապրիլի 12-ին։
























































