Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց Լոնդոնի «Չելսիին»։
Արդեն 24-րդ րոպեի դրությամբ «Արքայական ակումբը» Կարիմ Բենզեմայի դուբլի շնորհիվ հաղթում էր երկու գոլի առավելությամբ։
40-րդ րոպեին Կայ Հավերցը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը։ 46-րդ րոպեին Բենզեման օգտվեց լոնդոնցիների դարպասապահ Էդուար Մենդիի կոպիտ սխալից և դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 12-ին Մադրիդում։
























































