Եգիպտոսի սպորտի և երիտասարդության նախարար Աշրաֆ Սոբհին ասել է, որ «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին խորհուրդ է տվել այլ ակումբում շարունակել կարիերան։
«Խորհուրդ եմ տվել նրան, որ իր ճամփորդությունը շարունակի ոչ թե «Լիվերպուլում», այլ ուրիշ ակումբում, բայց հիմա նա ուզում է երկարաձգել պայմանագիրը»,- Սոբհիի խոսքերն է փոխանցում BBC-ն։
Սալահի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2023-ի հունիսին։