«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը Լյուկ Շոուի հետ: Այս մասին իր Twitter-ի էջում գրել է լրագրող Նիկոլո Շիրան։
Կողմերի միջև բանակցությունները առաջադեմ փուլում են. «Մանչեսթեր Յունայթեդը» ակնկալում է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել մինչև 2026 թվականի հունիսի վերջ։
Անգլիայի հավաքականի պաշտպան ավելի վաղ հայտնել էր, որ իր ակումբում՝ «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելիս, հաճույք չի ստանում ֆուտբոլից։ Շոուն ընդգծել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ձախողում է 2021/2022 մրցաշրջանը։