Թուրինի «Յուվենտուսը» դիտարկում է ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի տրանսֆերը ձեռք բերելու հնարավորությունը։
Այս մասին հայտնում է La Gazetta dello Sport-ը։ Թուրինյան ակումբը կարող է ձեռք բերել ֆուտբոլիստին որպես ազատ գործակալ։
34-ամյա Դի Մարիայի պայմանագիրը, ով ֆրանսիական ակումբում է հանդես գալիս 2015 թվականից, ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։
Ընթացիկ մրցաշրջանում Դի Մարիան Ֆրանսիայի առաջնության 20 խաղում դարձել է 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։