Կիլիան Մբապեն պատասխանել է համաշխարհային ֆուտբոլում իր կարգավիճակին վերաբերող հարցին. Ֆրանսիացին խոստովանում է, որ այս պահին իրեն հավասարը չունի։ Ըստ Մբապեի՝ կարևոր է լինել խոնարհ և մեծ հայտարարություններ չանել։
«Քեզ աշխարհի լավագույնն անվանելը գոռոզություն է: Միգուցե ես եմ աշխարհում լավագույնը, գուցե և ոչ: Երբ դու լավագույնն ես, չպետք է խոսես դրա մասին:
Եթե ինձ լավագույնը չհամարեն, դրանից ոչ ոք չի մեռնի։ Իսկ եթե նրանք դա անեն, ես գոհ կլինեմ»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Culture PSG-ն:
Կիլիանը «Լորիենի» հետ վերջին խաղում կատարել է հինգ արդյունավետ գործողություն՝ 2 գոլ և 3 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստն ամռանը կդառնա ազատ գործակալ։
























































