«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին կարծում է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը չի կարելի հաջողված համարել։
«Այս պահին պետք է ասենք, որ Ռոնալդուի տրանսֆերը չարդարացվեց։ Նա գոլեր խփեց, կարևոր գոլեր Չեմպիոնների լիգայում մրցաշրջանի սկզբում, հեթ-տրիկ ձևակերպեց «Տոտենհեմի» դեմ խաղում, բայց կարծում եմ, եթե մտածում եք ակումբի ապագայի մասին, թիմին ավելի երիտասարդ և քաղցած խաղացողներ են պետք։
Ակնհայտ է, որ Կրիշտիանուն մի փոքր արդեն զիջում է, նա հաստատ այն խաղացողը չէ, ինչպիսին եղել է 20 տարեկանում, և դա պատահում է, դա ֆուտբոլ է:
Նա վտանգավոր է դարպասի մոտ, բայց խաղի այլ ասպեկտներում չի փայլում, թիմին երիտասարդ և քաղցած խաղացողներ են պետք»,- ասել է Ռունին Sky Sports-ին: