ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ժերոմ Ռոտենը պատմել է, որ իր տեղեկություններով՝ մեկ այլ ակումբ հավակնում է փարիզցիների հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերին։
Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է հունիսի 30-ին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա մոտ է կարիերան Մադրիդի «Ռեալում» շարունակելուն։
«Ինձ հասած տեղեկություններով՝ երրորդ թիմ է մտել խաղի մեջ, և դա նրան կարող է մտածելու տեղիք տալ։ Ես չգիտեմ, թե դա որ ակումբն է, բայց պարզ է, որ խոսքը «Բարսելոնայի» մասին չէ:
«Բարսելոնան» այլևս նրա համար օրակարգում չէ մի շարք պատճառներով, բայց Եվրոպայում այս պահին շատ ակումբներ չկան, որոնք կարող են ձեռք բերել Մբապեին: Թանկարժեք լոտը կխաղարկվի ՊՍԺ-ի, Մադրիդի «Ռեալի» և, հնարավոր է, մեկ այլ ակումբի միջև»,- ասել է Ռոտենը RMC-ի եթերում։
Ըստ լրագրող Ադրիեն Գրենյեի, այդ երրորդ ակումբը կամ «Լիվերպուլն» է, կամ «Մանչեսթեր Սիթին»։
























































