Մաուրիսիո Պոչետինոն խոսել է ՊՍԺ-ում իր ապագայի մասին.
«Այժմ ես չեմ քննարկում իմ ապագան ակումբում։ Ես ևս մեկ տարի ունեմ իմ պայմանագրով։ Որոշում կայացնելուց առաջ պետք է ամեն ինչ վերլուծել»,- մեջբերում է փարիզեցիների գլխավոր մարզչին Ֆաբրիցիո Ռոմանոն։
Արգենտինացին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդներից է։
ՊՍԺ-ն 30 խաղից 68 միավորով շարունակում է գլխավորել Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։
























































