ՊՍԺ-ն մտադիր է թիմում պահել հարձակվող Կիլիան Մբապեին։ Փարիզյան թիմում պատրաստ են 23-ամյա ֆուտբոլիստին տալ ավագի թևկապը, որպեսզի համոզեն նրան մնալ, հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, ՊՍԺ-ի ներկայիս ավագ Մարկինյոսը քննադատության է ենթարկվել Չեմպիոնների լիգայի դուրս մնալուց հետո։ Նրա առաջատարի որակները չեն գոհացնում ղեկավարությանը, այդ իսկ պատճառով ավագի թևկապը կարող է կարևոր փաստարկ լինել փարիզյան թիմի համար՝ Մբապեի հետ բանակցություններում։
Մբապեն 2017 թվականից է հանդես գալիս ՊՍԺ-ում։ Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում 37 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 26 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
























































