«Շախտյորի» բրազիլացի կիսապաշտպան Տետեն տեղափոխվեց «Լիոն»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆրանսիական ակումբը ֆուտբոլիստին վարձակալել է մինչև 2022-ի հունիսի 30-ը։ Խաղացողին առաջնահերթ գնելու իրավունքի վերաբերյալ կետի մասին չի հաղորդվում։
22-ամյա Տետեն «Շախտյորի» կազմում հանդես է գալիս 2019 թվականից։ Նա բոլոր մրցաշարերում թիմի կազմում մասնակցել է 108 խաղի, խփել 31 գոլ ու դարձել 15 արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































