Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին դժգոհ է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի վիճակից։
«Նեյմարն արդեն երկու տարի լճացման մեջ է: Նա այլևս չի փորձում մեկ առ մեկ շրջանցել մրցակիցներին: Բայց նման աշխատավարձով ու այդքան երկար պայմանագրով նրանից ազատվելը չափազանց դժվար կլինի, առավել ևս, որ 2022 թվականի աշխարհի առաջնությանը մի քանի ամիս է մնացել։
ՊՍԺ-ի գլխավոր սխալը Նեյմարի հետ նոր պայմանագիր կնքելը կլինի: Ինչպե՞ս կարելի էր այն միանգամից չորս տարով երկարացնել, երբ Նեյմարն ընդհանրապես չէր օգնում թիմին։
Եթե չլիներ այդ գործարքը, նա այս մրցաշրջանում ազատ գործակալ կդառնար։ Եվ երկու կողմերի համար էլ նրա հեռանալը թեթևացում կլիներ»,- ասել է Պետին RMC Sport-ին: