Մարտի 30-ին կայացել է «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» ՀԿ-ի խորհրդի նիստը։
Օրակարգում ընդրկված է եղել 10 հարց:
Խորհրդի կողմից որոշվել է ստեղծել հաշմանդամ մարզիկների, ակումբների, ֆեդերացիաների և հաշմանդամների սպորտի այլ կազմակերպությունների միասնական ռեգիստր։
Երկրորդ որոշմամբ հաստատվել է ՀԱՊԿ-ի «Պարալիմպիական դաս» ծրագիրը, որն իրականացվելու է ամեն տարի և ուղղված է լինելու պարալիմպիկ շարժման մասին պատանիների ու երիտասարդների իրազեկվածության բարձրացմանը, պարալիմպիկ սպորտում անձնական բարձր հաջողություններ գրանցած պարալիմպիկ մարզիկների մեծարմանը և պարալիմպիկ մարզաձևերի հետ գործնական ծանոթանալուն:
Որոշվել է նաև ՀԱՊԿ-ի խորհդին կից ստեղծել մարզիկների, պարալիմպիկ մարզաձևերի ֆեդերացիաների, մարզիչների և մրցավարների խորհուրդներ։
Խորհրդի հաջորդ որոշումն էր ստեղծել մի շարք աշխատանքային խմբեր, որոնց թվում «Փարիզ-2024»-ը: Վերջինիս նպատակն է Ֆրանսիայում 2024 թվականին կայանալիք ամառային Պարալիմպիկ Խաղերին մեր մարզիկների համար պատշաճ մասնակցություն ապահովելը։
Քննարկվել են նաև կազմակերպության անդամակցության հարցեր։ Բոլոր որոշումների նախագծերը մանրակրկիտ քննարկվել և հաստատվել են ՀԱՊԿ-ի Խորհրդի կողմից։