«Ֆեյենորդի» վինգեր Լուիս Սինիստերրան կարող է կարիերան շարունակել «Արսենալում»: Այս մասին հայտնում է եվրոպական մամուլը։
Աղբյուրի համաձայն՝ «զինագործներն» արդեն դիմել են ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում: «Արսենալը» ամռանը ցանկանում է ձեռք բերել «Ֆեյենորդի» ֆուտբոլիստին:
Նշենք, որ «Արսենալը» ֆուտբոլիստի ձեռք բերմանմիակ հավակնորդը չէ։ Ռոտերդամի խաղացողով հետաքրքրված են նաև Մադրիդի «Ատլետիկոն» և Լևերկուզենի «Բայերը»: