Հաջորդ մրցաշրջանից անգլիական թիմերը կկարողանան 5 փոխարինում կատարել Պրեմիեր լիգայի հանդիպումներում։
Ինչպես հայտնում է The Times-ը, վաղը կայանալիք քվեարկության ժամանակ ակումբները կպայմանավորվեն այս կանոնի ներդրման շուրջ։
Այս պահին ԱՊԼ-ն թոփ-5 լիգաներում միակ առաջնությունն է, որտեղ յուրաքանչյուր խաղում թույլատրվում է ընդամենը 3 փոխարինում։
Լիգայի հանդիպումներում հինգ փոխարինում մտցնելու որոշումն ավելի վաղ չէր ընդունվել, քանի որ փոքր ակումբների ներկայացուցիչները կարծում էին, որ դա առավելություն կտա թոփ ակումբներին։
























































