Պրեմիեր լիգայի ակումբները որոշել են, որ այս տարի Անգլիայի ամառային տրանսֆերային պատուհանը կփակվի սեպտեմբերի 1-ին, տեղական ժամանակով 17:00-ին: Այդ մասին հայտնում է Sky Sports-ը: Հաստատվել է նաև Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկի ամսաթիվը․ այն կմեկնարկի 2020 թվականի օգոստոսի 8-ին:
Մինչ այդ, ԱՊԼ-ում երկու տարի շարունակ ամառային պատուհանը փակվում էր առաջին տուրի մեկնարկից մեկ օր առաջ`օգոստոսի սկզբին: Միևնույն ժամանակ, եվրոպական այլ բարձրակարգ լիգաներում պատուհանը փակվում է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը: