«Մոնակոն» մերժել է Մադրիդի «Ռեալի» առաջարկը՝ կապված վերջինիս կողմից կիսապաշտպան Օրելյեն Չուամենիի տրանսֆերը ձեռք բերելու հետ։
Ինչպես տեղեկացնում է Defensa Central-ը, իսպանական գրանդը փորձել է բանակցություններ վարել, սակայն «մոնեգասկները» ընթացք չեն տվել։
Ըստ աղբյուրի՝ «Ռեալը» առաջարկել է 30 միլիոն եվրո և հարձակվող Լուկա Յովիչին, բայց ֆրանսիական ակումբին առաջարկը չի գոհացրել։
Նշվում է, որ «Մոնակոն» ցանկանում է Չուամենիի տրանսֆերի դիմաց ստանալ նվազագույնը 50 միլիոն եվրո։ Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ կիսապաշտպանը ցանկանում է տեղափոխվել ՊՍԺ։
























































