«Չելսին» չի կարողանա վաճառել Պրեմիեր լիգայի 2021/2022 մրցաշրջանի մնացած տնային խաղերի տոմսերը։
Այս մասին հաղորդում է «կապույտների» մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ «Սթեմֆորդ Բրիջում» կայանալիք հանդիպումներին կարող են ներկա գտնվել միայն աբոնեմենտներ ունեցողները: «Չելսին» վաճառել է մոտ 29000 աբոնեմենտ 2021/2022 մրցաշրջանի համար, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները։
Միաժամանակ «Չելսիին» թույլ են տվել վաճառել «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի տնային խաղի տոմսերը։
























































