«Մոնակոյի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին կարող է կարիերան շարունակել Իսպանիայում: Այս մասին հայտնում է Goal.com-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», ՊՍԺ-ն և ևս 3 թոփ ակումբներ, որոնց անունները չեն նշվում։ Հաղորդվում է, որ խաղացողը բանակցություններ չի սկսել ակումբներից ոչ մեկի հետ։ «Սերուցքայինների» ղեկավարությունը դեռևս որոշում չի կայացրել Չուամենիի տրանսֆերի վերաբերյալ, քանի որ առաջնային է համարում Կիլիան Մբապեի և Էրլինգ Հալանդի շուրջ գործարքները։
Օրելիեն Չուամենին «Մոնակոյին» միացել է «Բորդոյից» 2020 թվականին։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է Ֆրանսիայի առաջնության 27 հանդիպման, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ 2021 թվականից Չուամենին հրավիրվում է Ֆրանսիայի հավաքական։
























































