«Վոլեյբոլ ձյան վրա» մարզաձևի տղամարդկանց 18 և կանանց 6 թիմեր Ծաղկաձորում իրենց հարաբերությունները որոշեցին «Եվրոպա-տուր» մրցաշարի հերթական փուլում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մրցավարական հանձնախմբի անդամ Հովհաննես Ասմարյանն ասել է, որ տղամարդկանց պայքարում պատվանդանի բոլոր երեք աստիճանները զբաղել են Ռուսաստանի պատվիրակները: Տանտերերը իններորդն էին:
Կանանց մրցումներում մեր մարզուհիները Ռուսաստանի և Լիտվայի ներկայացուցիչներից հետո ճանաչվել են երրորդը:
Մրցավարտից հետո տղամարդկանց թիմերը մեկնել են Վրաստանի Բակուրիանի ձմեռային մարզահամալիր, որտեղ փետրվարի 7-9-ը տեղի կունենա եվրոտուրի հաջորդ փուլը: