«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, որը վարձավճարով հանդես է գալիս «Ասթոն Վիլայում», պլանավորում է մնալ անգլիական ակումբում ու պատրաստ է աշխատավարձի զգալի կրճատման գնալ։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։
Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը 29-ամյա բրազիլացուն վարձակալել էր ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մինչև այս մրցաշրջանի ավարտ՝ գնման իրավունքով։
Կոուտինյոյի պայմանագիրը կատալոնացիների հետ ավարտվում է մյուս մրցաշրջանի վերջում։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 մլն եվրո։
























































