Հայաստանի գրեփլինգի պատմության մեջ առաջին անգամ մեծերի Եվրոպայի առաջնությունից Հայաստանը վերադառնում է 3 մեդալով։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վովա Օգանեսյանը։
Այսպիսով, Ռազմիկ Մինասյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Մայիս Ներսեսյանն ու Արթուր Զաքարյանը՝ բրոնզե։
Հայաստանը ներկայացնող Ռազմիկ Միսակյանը -62 կգ քաշային կարգում հռչակվեց փոխչեմպիոն՝ իր ճանապարհին հաղթելով Ադրբեջանը, Ռումինիան և Լեհաստանը ներկայացնող մարզիկներին:
«Շարունակում ենք պատմություն կերտել․ 3 մարզիկ, 3 մեդալ 100%-անոց արդյունք»,- գրել է Օգանեսյանը։