Սթիվեն Ջերարդն ասել է, որ հանճարեղ որոշում էր Չավիին «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելը։
«Կարծում եմ՝ Չավիի նշանակումը «Բարսելոնայի» հանճարեղ որոշումն էր։
Նա այն մարդն է, որը համաշխարհային մակարդակի խաղացող է եղել։ «Բարսելոնան» նրա ԴՆԹ-ում է։ Նա հասկանում է այն ոճը, որն ուզում են տեսնել ակումբում բոլորը։
Մի քանի դժվար տարիներից հետո նրանք, կարծես, վերադառնում են իրենց դիրքերին։ Հաճելի է տեսնել, որ նրանց մոտ ամեն ինչ լավ է»,-«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում Marca-ն։