«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Ջոն Սթոունսը վնասվածք է ստացել Անգլիայի հավաքականի ճամբարում։
Սթոունսը վնասվածք է ստացել Շվեյցարիայի դեմ ընկերական խաղից առաջ կայացած նախավարժանքի ժամանակ: Վնասվածքի բնույթը չի նշվում։
Հիշեցնենք, որ բրիտանացիները 2:1 հաշվով հաղթել են շվեյցարացիներին։ Հաղթական գոլի հեղինակ է դարձել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը։
























































