«Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը հայտնել է, որ ակումբը մտադիր է հարձակվողի գնել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, ու նպատակներից մեկն «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգն է.
«Ես գիտեմ Օբամեյանգին: Նա կարևոր խաղացող է «Արսենալի» համար: Տրամաբանական է սպասել, որ ամռանը մենք նոր «9 համարի» կփնտրենք: Մենք գիտենք, որ Լուիս Սուարեսը վնասվածքից հետո կվերադառնա ավելի ուժեղացած, բայց ամռանը մենք պետք է թոփ-ֆուտբոլիստի ձեռք բերենք:
Խաղացողների ցանկ ունենք: Այնտեղ ընդգրկված են Օլիվյե Ժիրուն, Ֆերնանդո Լյորենտեն ու Օբամեյանգը, բայց մենք որոշեցինք որևէ մեկին ձեռք չբերել հունվարին»,- Աբիդալի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:
Հիշեցնենք` Լուիս Սուարեսը վնասվածքի պատճառով 3-4 ամիս բաց կթողնի: Տևական ժամանակով շարքից դուրս է մնացել նաև հարձակվող Ուսման Դեմբելեն: