«Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետան չի պատասխանել մյուս մրցաշրջանում իր պլանների մասին հարցին։
«Հիմա տեղն ու ժամանակը չէ իմ ապագայի մասին խոսելու համար, ես վայելում եմ «Չելսիում» յուրաքանչյուր օրս»,- Ասպիլիկուետայի խոսքերն է փոխանցում Fichajes-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» ներկայացուցիչները իսպանացուն առաջարկել են երկու տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։