«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարի մասին:
«Եթե Ազարը չի խաղում իր մակարդակում, ապա «Ռեալում» նրա մոտ ինչ-որ բան սխալ է ընթանում: Բայց այս մասին դժվար է ավելացնել որևէ այլ բան: Խաղալով Անգլիայում, նա ապացուցեց, որ համաշխարհային կարգի խաղացող է: Բոլորին պետք է ժամանակ հարմարվելու», — Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Post United-ը:
Ազարը «Ռեալ» էր տեղափոխվել անցած ամառ «Չելսիից»: