«Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան կարող է տեղափոխվել ՊՍԺ: Այս մասին հայտնում է Foot Mercato-ն:
Հարձակվողն իր շրջապատին տեղյակ է պահել, որ մտադիր է տեղափոխվել Փարիզ: Նա մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից՝ ազատ խաղացողի կարգավիճակում: ՊՍԺ-ի ներկայացուցիչները ևս ավելի վաղ իրենց հետաքրքրությունն էին արտահայտել ֆուտբոլիստի նկատմամբ:
Գործարքը կարող է խափանվել, եթե փարիզյան ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոն հեռանա ակումբից: Փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին, ըստ լուրերի, դժգոհ է նրա աշխատանքից: