«Նոայի» գլխավոր մարզիչ Վիկտոր Բուլատովը հեռացել է թիմից:
«Տեղեկացնում ենք, որ «Նոա»-ն փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Վիկտոր Բուլատովի հետ։
Բուլատովը լքում է գլխավոր մարզչի պաշտոնը ընտանեկան հանգամանքների բերումով:
Շնորհակալություն ենք հայտնում մարզչին կատարած աշխատանքի համար և հաջողություն ենք մաղթում նրան հետագա կարիերայում»,-ասված է հայտարարությունում:
Հայաստանի առաջնության 24-րդ տուրից հետո «Նոան» 24 միավորով 6-րդն է: