Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացող Թիերի Անրին աջակցել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին, որին երկրպագուները սուլել էին «Բորդոյի» դեմ խաղից առաջ:
«Նախորդ շաբաթ ՊՍԺ-ի երկրպագուները սուլել էին Մեսսիին…Ինչպե՞ս կարելի է սուլել մի խաղացողի, որը գոլային փոխանցումներով առաջատարն է Լիգա 1-ում: Ինչպե՞ս կարելի է սուլել պատմության մեծագույն խաղացողին:
Այսօր առանց Մեսսիի ՊՍԺ-ն ոչինչ չկարողացավ ստեղծել «Մոնակոյի» դարպասի մոտ»,-Անրիի խոսքերն է փոխանցում Roy Nemer-ը:
























































