ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է «Մոնակոյից» կրած պարտության մասին (3-0):
««Մոնակոն» ուժեղ թիմ է, որը ելույթ է ունենում Եվրոպայում: Նրանք ուժեղ մոտիվացված էին:
Մեր նպատակը 10-րդ չեմպիոնական տիտղոսը ՊՍԺ-ի համար նվաճելն է: Մարդիկ միևնույն է մտածելու են Չեմպիոնների լիգայում մեր խաղի մասին…Նույնիսկ, եթե 9-0 հաղթենք, ՉԼ-ի մասին են խոսելու:
Հիմա մենք միայն չեմպիոնության մասին ենք մտածում»,- Մբապեի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը:
























































