Ֆրանսիացի լրագրող Դանիել Ռիոլոն նշել է ՊՍԺ-ի ոչ պատրաստ լինելը Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպմանը։
Ֆրանսիական ակումբը երկրորդ խաղակեսում երեք անընդմեջ գնդակ է բաց թողել, խաղում պարտվել 1-3 հաշվով և 1/8 եզրափակչից դուրս մնաց Չեմպիոնների լիգայից։
«Ամենաբարձր մակարդակի սպորտը՝ դա համեստությունն ու տոկունությունն է։ Իսկ ահա ՊՍԺ-ն պատրաստվում էր նորաձևության շաբաթին և TikTok-ին»,- գրել է RMC-ի փորձագետը։
ՊՍԺ-ի դեմ կայացած 1/8 եզրափակիչ պատասխան խաղում «Արքայական ակումբը» 3-1 հաշվով առավելության հասավ։ 39-րդ րոպեին փարիզյան ակումբին առաջ մղեց Կիլիան Մբապեն։ Երկրորդ խաղակեսում հեթ-տրիկի հեղինակ դարձավ մադրիդցիների առաջատար Կարիմ Բենզեման՝ «Ռեալին» դուրս բերելով հաջորդ փուլ։ Դիմակայության առաջին խաղում ՊՍԺ-ն հաղթել էր 1-0 հաշվով։
























































