Տիբո Կուրտուան բարձր է գնահատել հարձակվող Կարիմ Բենզեմայի խաղը։ Մադրիդի «Ռեալի» դարպասապահը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի հետ պատասխան խաղից հետո (3:1), որում հարձակվողը դարձել է հեթ-տրիկի հեղինակ։
«Այսօր Բենզեման ևս մեկ անգամ ապացուցեց, որ աշխարհի լավագույն հարձակվողն է։ Ժամանակն է նրան տալ «Ոսկե գնդակը»:
Լևանդովսկու հետ Կարիմն այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողն է։ Նա հիանալի խաղացող է, իսկական ավագ։ Նա իր գոլերով ու իր խաղամակարդակով հաղթանակ բերեց թիմին։
Երկու հանդիպումներին նայելով՝ կային պահեր, որտեղ ՊՍԺ-ն հարմարավետորեն վերահսկում էր խաղը, բայց «Բեռնաբեուում» 90 րոպեն երկար ժամանակ է»,- մեջբերում է Կուրտուային ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: