Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի պատմության ամենատարեց հեթ-տրիկի հեղինակն է։
Բենզեման հեթ-տրիկի հեղինակ է դարձել ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղում։ Կարիմն իր բոլոր գոլերը խփեց ընդմիջումից հետո։
Նա դա արել է 34 տարեկան 80 օրականում։ Բենզեման գերազանցեց այժմ «Միլանում» հանդես եկող հայրենակից Օլիվյե Ժիրուի նվաճումը։
Հավելենք նաև, որ Բենզեման 18 օրացուցային տարի անընդմեջ գոլ է խփում Չեմպիոնների լիգայում։ Այս ձեռքբերումը նույնպես եզակի է և ՉԼ նոր ռեկորդ է։
























































