ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ առաջիկա պատասխան խաղի սպասելիքներով։
«Մենք հարգում ենք «Ռեալին» և նրա խաղացողներին։ Նրանք Չեմպիոնների լիգայի 13 տիտղոս են նվաճել, բայց մենք չենք վախենում։ Մենք գիտենք, թե ինչ պետք է անենք այս խաղում հաղթելու համար:
Սա մրցաշար է, որտեղ բոլորն են ցանկանում հաղթել, և մենք կփորձենք ապահովել քառորդ եզրափակիչի ուղեգիրը։ Ես հավատում եմ իմ խաղացողներին, մենք հիանալի խաղացողներ ունենք։
Կարծում եմ՝ Լիոնել Մեսսին աշխարհի լավագույն խաղացողն է. Բացի այդ, մենք ունենք Կիլիան Մբապեի նման խաղացողներ, ովքեր ձգտում են դառնալ լավագույնն աշխարհում»,- մեջբերում է մարզչին Sky Sports-ը։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռեալի» հաղթանակը գնահատում է 2,50 գործակցով, ոչ-ոքին՝ 3,85, իսկ ՊՍԺ-ի հաղթանակը՝ 2,80։