Մյունխենի «Բավարիան» պատմության մեջ 20-րդ անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։ Մարտի 8-ին Յուլիան Նագելսմանի թիմը 1/8 եզրափակչի պատասխան խաղում 7-1 հաշվով հաղթել է «Զալցբուրգին»։ Երկու հանդիպումների արդյունքներով մյունխենցիները հաղթեցին 8-2 հաշվով։
Opta Franz-ի տվյալներով՝ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում 20-րդ ելույթը ռեկորդային է մրցաշարի պատմության մեջ։
Այս ցուցանիշով երկրորդ տեղը զբաղեցնում է «Լիվերպուլը», որը 18 անգամ դուրս է եկել 1/4 եզրափակիչ փուլ։
Հիշեցնենք, որ հաղթողների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, դուբլի հեղինակ դարձավ Թոմաս Մյուլերը, ևս մեկ գոլ խփեցին Սերժ Գնաբրին և Լերոյ Սանեն։ Հյուրերի միակ գոլը խփեց Մաուրիտս Կյորգերը։