«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հեթ-տրիկի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Զալցբուրգի» դեմ պատասխան խաղում (7-1): Լեհ ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել 12-րդ, 21-րդ և 23-րդ րոպեներին։ Սա Չեմպիոնների լիգայի պատմության ամենավաղ հեթ-տրիկն է։
33-ամյա ռմբարկուի համար սա երկրորդ հեթ-տրիկն է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում։ Լևանդովսկին դարձել է ՈՒԵՖԱ-ի պատմության 5-րդ խաղացողը, ով նույն մրցաշրջանում երկու և ավելի հեթ-տրիկ է հեղինակում։
Բացի Ռոբերտից, Չեմպիոնների լիգայի մեկ խաղարկությունում երկու անգամ երեք գոլ են խփել Կրիշտիանու Ռոնալդուն (2016/17 սեզոն), Լիոնել Մեսսին (2011/12, 2016/17), Լուիս Ադրիանոն (2014/15) և Մարիո Գոմեսը (2011/12): . Այս ցուցանիշով ռեկորդակիրը նույն Ռոնալդուն է, ով Չեմպիոնների լիգայի 2015/16 մրցաշրջանում երեք հեթ-տրիկի հեղինակ է դարձել։
Լևանդովսկին 12 գոլով Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է՝ առաջ անցնելով «Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալլեից (11 գոլ):