Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Լիվերպուլն» ընդունել էր «Ինտերին» ու նվազագույն հաշվով պարտություն կրեց։
Հանդիպման հաշիվը բացվեց 62-րդ րոպեին․ Ալեքսիս Սանչեսի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը։ 1 րոպե անց, սակայն Սանչեսը երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց խաղադաշտից։
Այս խաղում գոլեր այլևս գոլեր չարձանագրվեցին։ Քանի որ թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր մերսիսայդցիների 2-0 հաշվով հաղթանակով, ընդհանուր դիմակայության 2-1 հաշվով հաղթանակով նրանք դուրս եկան մրցաշարի 1/4 եզրափակիչ։