ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է ՉԼ 1/8 եզրափակչի` «Ռեալի» դեմ պատասխան խաղի ակնկալիքներից։ Փարիզում կայացած խաղում ՊՍԺ-ն հաղթել էր նվազագույն հաշվով։
«Ես 100 տոկոսով պատրաստ եմ օգնել թիմին։ Մենք պատրաստ ենք խաղին ու ամեն ինչ կանենք, որ հաղթենք։ Այո, առաջին խաղից հետո առավելություն ունենք, բայց չի կարելի այդ մտքով դաշտ դուրս գալ։
ՊՍԺ-ն պիտի ավելի լավ խաղա, քան 3 շաբաթ առաջ Փարիզում»,- Նեյմարի խոսքերն է փոխանցում ՊՍԺ-ի կայքը։