Կառլո Անչելոտին ջերմ ընդունելություն է ակնկալում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի համար «Ռեալի» մարզադաշտում։
Թիմերը կհանդիպեն մարտի 9-ին ՉԼ 1/8 եզրափակչում։ Առաջին խաղն ավարտվել էր փարիզցիների նվազագույն հաշվով հաղթանակով, գոլի հեղինակ դարձել էր Մբապեն։
««Սանտյագո Բեռնաբեուի» պատմությունն ասում է, որ մեծ խաղացողներին միշտ ծափերով են ողջունել։ Այնպես որ հասկանում եմ նման վերաբերմունքը։
Երկրպագուներին դուր են գալիս մեծ խաղացողները։ Բայց նրանք նաև կցանկանային տեսնել «Ռեալի» լավ խաղն ու հաղթանակը»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում ESPN-ն։